Լրահոս
Օրվա լրահոսը

Նիդեռլանդացի զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գինին. Արագածոտնը մեծ ռեսուրսներ ու հեռանկարներ ունեցող մարզ է՝ կարծում է դեսպան Սխերմերսը

Հունվար 17,2023 14:56

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որը մարզում էր աշխատանքային այցով։

Ողջունելով դեսպանին՝ Սերգեյ Մովսիսյանը պատրաստակամություն հայտնեց մարզպետարանի և դեսպանատան համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու, համատեղ նոր ծրագրեր կյանքի կոչելու։ Նա նաև ուրախություն հայտնեց այն կապակցությամբ, որ մարզպետարանի և Նիդեռլանդների դեսպանության միջև նախորդ տարիներին ևս փոխգործակցություն է եղել։

Խոսելով Արագածոտնի մարզի զբոսաշրջային գրավչության մասին՝ Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ ինքը հաճախ է այցելում Արագածոտն՝ վայելելու լեռնային գեղեցկությունը։

Համագործակցության հեռանկարները քննարկելիս երկուստեք ներկայացվեցին աշխատանքային առաջնահերթությունները, ուրվագծվեցին համագործակցության նոր ոլորտները։

Մարզպետը դեսպանի ուշադրությանը ներկայացրեց մարզում առավել մրցունակ ոլորտները՝ գյուղատնտեսության, գինեգործության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և այլ, որին ի պատասխան, Նիկոլաս Սխերմերսը նշեց, որ նիդեռլանդացի զբոսաշրջիկների համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում հայկական գինին և քննարկման ներկայացրեց մարզում արտադրվող գինիները Նիդեռլանդներ արտահանելու հնարավորությունները։

Դեսպանն իր խոսքում ընդգծեց՝ Արագածոտնը մեծ ռեսուրսներ ու հեռանկարներ ունեցող մարզ է։

Երկխոսության առանցքային թեմաներից էին օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը, հասարակության մեջ կանանց դերի վերաիմաստավորմանը, ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող հարցերը։ Թե՛ մարզպետը, թե՛ դեսպանը կարևորեցին նշված թեմաների շրջանակում միջոցառումների իրականացումը։

Հանդիպումն անցավ գործնական քայլերի դիտարկմամբ, փոխգործակցությունն ամրապնդելու վճռականությամբ։

 Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031