Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում նույն այն բարոյահոգեբանական մթնոլորտն է, ինչ Հայաստանի մյուս մարզերում. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 10,2014 11:02

«Կապան» քաղաքացիական շարժման համակարգող Գագիկ Ղահրամանյանը բացատրել է, թե ինչու սյունեցիները չընդվզեցին Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու որոշման դեմ, եւ ինչ մթնոլորտ է այժմ տիրում Սյունիքում։

– Ի՞նչ բարոյահոգեբանական մթնոլորտ է մարզում, մարդիկ ահաբեկվա՞ծ են, թե՞ համակերպված շարունակում են իրենց կյանքը:

– Սյունիքում նույն այն բարոյահոգեբանական մթնոլորտն է, ինչ Հայաստանի մյուս մարզերում։ Մարդիկ ոչ այնքան ահաբեկված են, որքան հուսահատված։ Շատերի մոտ առկա է արտագաղթելու տրամադրություն, եւ դա է ամենասարսափելին։

– Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սյունիքի ժողովուրդը չընդվզեց Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ վերանշանակելու որոշման դեմ։ Ի՞նչ են մտածում սյունեցիները։

– Սյունեցին իրատես է եւ շատ լավ հասկանում է, որ այս քրեաթալանչիական համակարգի որեւէ անձի, թեկուզ եւ ամենաբացասական նկարագրի տեր, փոփոխությամբ էական ոչինչ չի փոխվի։ Համակարգը ամբողջությամբ պետք է կազմաքանդվի եւ նորը կառուցվի։ Սյունեցին, ինչպես եւ Հայաստանի մյուս մարզերի բնակիչը, հեռացել է առօրյա հոգսերի տիրույթ եւ լուռ անհամբերությամբ սպասում է համահայկական ընդվզմանը։ Առանձին վերցրած մեկ մարզում պայքարը չի կարող արդյունավետ լինել։

Լ. Բ.

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031