Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության ներկայացուցիչներին իրենց կատարած սպանություններն ենք հիշեցրել». Գասպարի

Հոկտեմբեր 10,2014 11:39

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով այսօր Վարչական դատարանում քննվել է ոստիկանության հայցը:

Հունվարի 28-ին` բանակի օրը, Վարդգես Գասպարին ու բանակում սպանված զինվորների մայրերը նախատեսել էին բողոքի ակցիա անցկացնել Ազատության հրապարակում, ինչը խոչընդոտել են ոստիկանները:

«Կեսօրից հետո ոստիկանները փակել էին մեր առջև Ազատության հրապարակի մուտքը՝ Մաշտոց-Սայաթ-Նովա խաչմերուկից դեպի ներքև՝ Թումանյանի խաչմերուկ ընկած հատվածում: Ոստիկանները առանց բացատրելու, թե մենք ինչու չենք կարող մուտք գործել Ազատության հրապարակ, ֆիզիկական ուժի կիրառմամբ հրելով, հրմշտելով մեզ հրեցին, հեռացրեցին նշված վայրից՝մեզ զրկելով բանակի օրը հանդիսավոր տոնակատարության մասնակիցներին հիշեցնելու հայկական բանակում նույնպես ծառայած, ոչ հակառակորդի միջոցով սպանված մեր զավակների և մերձավորների մասին»,- ասաց պարոն Գասպարին:

Այդ օրը պարոն Գասպարիին բերման են ենթարկել ու ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկել:

Դատական նիստը այսօր հետաձգվել է Վարդգես Գասպարիի ներկայացրած հակընդդեմ հայցից հետո: Պարոն Գասպարին հակընդդեմ հայցով պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:

Պարոն Գասպարին համարում է, որ վարչական պատասխանատվության են ենթարկվում, որ իրենց մերձավորներին սպանած իշխանության ներկայացուցիչներին հիշեցնում են վերջիններիս կատարած սպանությունները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031