Լրահոս
Օրվա լրահոսը

Լիսկան դե յուրե մարզպետ չէ. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 10,2014 11:36
liska

Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակելու կառավարության որոշումն ընդունվել է «Կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» նախագահի հրամանագրի պահանջների խախտմամբ։

Հրամանագրի 49-րդ կետով սահմանվում է, որ կառավարության որոշումն ընդունվում է բաց քվեարկությամբ։ Որոշումը համարվում է ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին մասնակցող կառավարության անդամների կեսից ավելին։ Քվեարկությունը կատարվում է «կողմ» եւ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցում են միայն վարչապետը եւ նախարարները։ Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը վճռորոշ է։

Կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում, երբ Հովիկ Աբրահամյանն ընթերցեց Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու մասին որոշման նախագիծը, քվեարկություն տեղի չունեցավ։ «ՀԺ»-ի թղթակիցն արձանագրել էր. Հովիկ Աբրահամյանը, ընթերցելով կառավարության՝ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումը, հետաքրքրվեց. «Հարցեր կա՞ն», կառավարության եւ ոչ մի անդամ որեւէ հարց չուներ, ուստի Աբրահամյանը շնորհավորեց Խաչատրյանին եւ մաղթեց արդյունավետ աշխատանք։ Այսպիսով՝ որեւէ քվեարկություն չի եղել։

Ընդհանրապես, կառավարության բոլոր նիստերն են այդպես անցնում, եւ բոլոր որոշումներն ընդունվում են նույն ձեւով։ Նախագծի հեղինակ հանդիսացող գերատեսչության ղեկավարը կառավարությանն է ներկայացնում դրա բովանդակությունը, նիստը վարողը՝ վարչապետը կամ փոխվարչապետը, դիմում է ներկաներին. «Հարցեր կա՞ն»։ Եթե հարցեր չեն լինում, նիստը վարողն արձանագրում է. «Հաստատեցինք»։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031