Լրահոս
Օրվա լրահոսը

Յուդիթ Պոլգարը դարձել է Գինեսի գրքի ռեկորդակիր

Հոկտեմբեր 13,2014 15:41

Հունգարացի գրոսմայստեր Յուդիթ Պոլգարին Գինեսի գրքի ռեկորդակրի պաշտոնական հավաստագիր է շնորհվել: Այն վկայում է, որ նա բացառիկ ռեկորդ է սահմանել` կանանց վարկանիշային դասակարգման ցուցակն անընդմեջ գլխավորելով 25 տարի 1 ամիս (1989 թվականի փետրվարի 1-ից` 2014 թվականի մարտի 1-ը):

Քանի որ Յուդիթի ռեկորդը դեռ գերազանցված չէ, կանանց վարկանիշային աղյուսակի վերին հորիզոնականում գտնվելու նրա «ստաժը» արդեն կազմում է 25 տարի 8 ամիս:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` chessbase.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031