Լրահոս
Օրվա լրահոսը

Եղիազար Դավթյան. Ներքին Գետաշեն եւ Մաքենիս գյուղերում ՏԻՄ ընտրությունները հանգիստ են ընթացել

Հոկտեմբեր 19,2014 20:46

Ներքին Գետաշեն գյուղի մոտ 50 տոկոսը չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին:

«Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տեղամասերում ներկա դիտորդները, վստահված անձինք պնդում են, որ ընտրությունների ընթացքը հանգիստ է եղել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքերում անցկացված ՏԻՄ ընտրություններին, ասաց դիտորդ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպության համակարգող Եղիազար Դավթյանը:

Նա նշեց, որ Ներքին Գետաշեն գյուղում ցածր մասնակցություն է գրանցվել. համայնքի բնակիչների մոտ 50 տոկոսը չի մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Նա հավելեց, որ ընտրությունների ընթացքում միայն մեկ միջադեպ է արձանագրվել 24/1 ընտրատեղամասում ժամը 17:00-18:00 սահմաններում, երբ ոչ սթափ վիճակում գտնվող քաղաքացի մտել էր ընտրատեղամաս եւ փորձել վիճաբանել հանձնաժողովի անդամների եւ դիտորդների հետ. «Առանց քվեարկելու քվեաթերթիկով տեղամասից դուրս էր եկել: Դիտորդների, վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջամտությամբ այդ քաղաքացուն հետ են վերադարձրել ընտրատեղամաս, վերջինս քվեարկել էր եւ հեռացել ընտրատեղամասից: Չնայած ասացին, որ այդ քաղաքացին ընտրատեղամասի տարածքում ժամը 14:00-ի սահմաններում էլ է երեւացել, բայց ավելորդություն իրեն թույլ չի տվել: Այս միջադեպը լարվածություն էր ստեղծել, բայց ընդհանուր առմամբ մյուս տեղամասերում ամեն ինչ հանգիստ է, եւ ընտրության ընթացքում առանձնապես խնդիրներ չեն եղել»:

Իսկ Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում, Եղիազար Դավթյանի պնդմամբ, օրվա երկրորդ կեսին  ընտրողների կեսն արդեն հասցրել էր քվեարկել. «Հետաքրքրական էր, որ Մաքենիսում ընտրելու գալիս էին ավելի շատ տղամարդիկ: Եվ քանի որ այնտեղ ընդամենը 1 թեկնածու էր, ընտրությունները ավելի հանգիստ էին անցնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031