Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլենդել Հիլզ»-ը հրապարակել է ժամանակացույց, թե 33-րդ թաղամասի բնակիչները երբ տուն կստանան

Հոկտեմբեր 21,2014 16:51

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ 33-րդ թաղամասի բնակիչների հանդիպմանը մասնակցել են նաեւ «Գլենդել Հիլզ» ընկերության պատասխանատուները: Վարչապետի հետ հանդիպումից հետո ընկերությունը հրապարակել է 33-րդ թաղամասի բնակիչներին որպես փոխհատուցում տրամադրվող բնակարանների՝ շենքերի շինարարության ժամանակացույցն՝ ըստ շինավարտների: Ըստ ընկերության հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության, Արգիշտի փողոցում (Գինու-կոնյակի-օղու գործարանին հարող տարածքում) 14-րդ մասնաշենքն արդեն ավարտված է: 13-րդ մասնաշենքի շինարարությունը կավարտվի 2015թ. ապրիլի մեկին, 11-12-րդ մասնաշենքերը՝ 2016թ. մարտի մեկին , 15-16-րդ մասնաշենքերն էլ՝ 2017 թ. մարտի մեկին: Նշենք, որ 33-րդ թաղամասում կառուցվող մասնաշենքի շինաշխատանքները ավարտին կհասցվեն՝ 2017թ հոկտեմբերի մեկին:

Ընկերությունից վստահեցրին, որ նշվածները շենքերի շինարարության ավարտի առավելագույն ժամկետներն են, դրանց իրական շինավարտները նախատեսվում է իրականացնել ավելի սեղմ ժամկետներում:

Նշենք, որ 33-րդ թաղամասի տարածքում իրացված բնակարանների սեփականատերերին արդեն տրամադրվել են 180 բնակարաններ:

«Գլենդել Հիլզ»-ից նաեւ հայտնում են, որ ընդհանուր առմամբ իրացվել է 232 բնակչի տարածք, նրանց բոլորինը միասին եղել է մոտ 12943 քմ տարածք, սակայն նրանց տրամադրվող տարածքներն ավելացել են, դառնալով 26943 քմ: Ընկերության տվյալներով, բնակիչներին իրացումից մինչ օրս տրամադրվել է մոտ 525 միլիոն դրամի վարձավճար:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի` կառավարության նիստի օրը իրացման գոտու մի խումբ բնակիչներ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին  կազմակերպել` վարչապետից պահանջելով փոխհատուցված բնակարանները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031