Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Գևորգյանի անակնկալը` գյումրեցիներին (տեսանյութ)

Հոկտեմբեր 26,2014 15:35

Gevorgyan AraԵրգահան Արա Գևորգյանը, երեկ Գյումրու տոնին ելույթ  ունենալիս, ասաց, որ տոնակատարության ամբողջ ընթացքում  հուզվել և աչքերն է սրբել, հիշել է երկրաշարժի այն այն դաժան օրերը, երբ ինքը գյումրեցիների հետ միասին կիսում էր նրանց վիշտը: «Ես շատ էի ցանկանում էսօր ոչ թե խոսել, այլ նվագել , անկեղծ ասած, ես  պատրաստ եկել էի, որ համերգ տայի հրապարակում, բայց դա մենք հետաձգում  ենք ու խոստանում ենք մեր սիրելի քաղաքապետի հետ անպայման կկազմակերպենք: Այս հարցում  եղանակն է մեղավոր, ուրիշ ոչ մեկը:Ես  միշտ պատրաստ եմ, շատ սրտանց ու ուրախ, որովհետև ինչ էլ անենք գյումրեցիների համար, ով ինչ անի, քիչ է: Էս տեղը, էս մի անկյունը  մեր հանրապետության էնքան լավն է, էնքան ջիգյարով, էնքան մարդաշատ, մարդասեր, տաղանդավոր…Ինչի՞ասեցի` ինչ էլ անենք գյումրեցուն քիչ է, որովհետև դուք եք մեր ազգի….Ուրիշ տեղերից երևի խանդով չեն վերաբերի, հուսով եմ, ես  բոլորին շատ եմ սիրում մեր հանրապետության բոլոր մարդկանց  և քար ու թուփը, բայց գյումրեցիներով հպարտանում է ամեն մի հայաստանցի, դուք ազգի պարծանքն եք և՛ սպորտի բնագավառում, և՛ արվեստի բնագավառում,  և՛ գիտության բանագավառում: Ես զարմանում եմ, որ ես գյումրեցի չեմ», -ասաց Արա Գևորգյանը:

Ծրագրավար Սամվել Գրիգորյանը  կատակեց,  թե դա  դեռ հարց է, գյումրեցիները դեռ կճշտեն Արա Գևորգյանի արմատները:

Արա Գևորգյանն ասաց, որ անակնկալ է պատրաստել գյումրեցիների համար և բեմ հրավիրեցին Ֆրանսիայում բնակվող տաղանդավոր դուդակահար Լևոն Մինասյանին` ֆրանսուհու և Հերման Բաղդասարյանի հետ: Նրանք   դուդուկով  կատարեցին «Թռչեի մտքով տուն» հայտնի երգի երաժշտությունը:  Լևոն Մինասյանը, ներկայացնելով ֆրանսուհուն, ասաց, որ  վերջինս գալիս է իր մոտ դուդուկ նվագել սովորելու , և ինքը ամեն ինչ անում է աշխարհով մեկ Ջիվան Գասպարյանի սովորեցրածը քարոզելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031