Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հանդիպումը ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին

Հոկտեմբեր 31,2014 10:47

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական Միության խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի` COEST-ի (Համագործակցություն Արևելյան Եվրոպայի երկրների հետ) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպական խորհրդի քարտուղարության, ԵՄ արտաքին գործերի ծառայության, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները և ԵՄ երկու տասնյակից ավել անդամ պետությունների դիվանագետները:

Հանդիպման ընթացքում Կարեն Նազարյանի կողմից անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին, հարևան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության և 2015թ. Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հետ կապված հարցերին:

COEST-ի պատվիրակության համակարգող Պետերի Վուորիմյակին իր հերթին ընդգծեց, որ ԵՄ-ը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը` նկատելով, որ պատվիրակության անդամների տպավորիչ քանակը լավագույնս վկայում է Հայաստանի հանդեպ ԵՄ կողմից տածած հետաքրքրության մասին:

Տեղեկանք: COEST-ը ԵՄ խորհրդի աշխատանքներին աջակցող մասնագիտացված աշխատանքային խմբերից մեկն է, որի գործունեության կենտրոնում են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների Եվրոպական Միության հետ հարաբերությունների բոլոր ուղղությունները: Խմբի գործունեությունը ներառում է նաև ԵՄ հետ բազմակողմ համագործակցության մի շարք շրջանակներ, ինչպիսիք են, օրինակ, Արևելյան գործընկերությունը և նաև Եվրոպական հարևանության քաղաքականության ձևաչափը: Սա COEST-ի ներկայացուցիչների երկրորդ այցելությունն էր Հայաստան: Առաջին փաստահավաք այցելությունը Հայաստան տեղի է ունեցել 2004թ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031