Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հակառակ իրենց քննադատողների մեջ թշնամիներ տեսնելու ՀԱԿ առաջնորդի պնդումների՝ Ծառուկյանը հայտարարեց. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 31,2014 11:08 Share

Երեկվա հարցազրույցում, բացի պոպուլիստական ձեւակերպումներից, կային նաեւ մի քանի կարեւոր ուղերձներ։ Առաջինն այն էր, որ Ծառուկյանը եւս մեկ անգամ փորձեց սահմանազատել իր դիրքորոշումը Տեր-Պետրոսյանի՝ ընդդիմախոսներին թշնամիներ համարելու հայտնի մոտեցումից։

Ի հակառակ իրենց քննադատողների մեջ թշնամիներ տեսնելու ՀԱԿ առաջնորդի պնդումների՝ Ծառուկյանը հայտարարեց. «Ես ուզում եմ կրկնել եւ հավաստիացնել, որ սա ինձ համար սկզբունքային կետ է. «Բարգավաճ Հայաստանը» երկրի ներսում չունի թշնամիներ։ Մեզ թշնամանք պետք չէ»։ Կարծում ենք, սա շատ կարեւոր եւ ողջունելի մոտեցում է, առավել եւս, որ Ծառուկյանը դրանով նաեւ հստակ ուղերձ հղեց պետական ապարատի բազմահազար աշխատողներին առ այն, որ ԲՀԿ-ի իշխանություն դառնալու դեպքում որեւէ մեկը չի զրկվի իր աշխատատեղից՝ կուսակցական պատկանելության պատճառով։ Այլ հարց է, թե իշխանության գալու դեպքում որքանով այս խոստումը կպահպանվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել