Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնանորոգումից հետո ընթերցասերների առջև իր դռներն է բացել Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիրը

Նոյեմբեր 04,2014 22:44

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Քանաքեռ-Զեյթունի կենտրոնացված գրադարանային համալիր, որը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել ընթերցասերների առջև:

Ծանոթանալով կատարված աշխատանքներին` Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր գրադարաններում. «Վստահեցնում եմ, որ կարճ ժամանակ անց մեր գրադարաններն այլևս շենքային պայմանների ու հարմարավետության խնդիր չեն ունենա և մենք արդեն ավելի շատ հնարավորություն կունենանք իրականացնելու համապատասխան ծրագրեր` գրադարանների տեխնիկակական վերազինման, ժամանակակից սարքավորումների ձեռքբերման և, իհարկե, գրքերի ֆոնդի հարստացման ուղղությամբ: Նաև նշեմ, որ հաջորդ տարի նախատեսում ենք բարձրացնել մեր գրադարանների աշխատակիցների աշխատավարձերը»,- նշել է քաղաքապետը:

Օգտվելով առիթից` գրադարանի աշխատակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ մայրաքաղաքի գրադարանների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ հատկանշելով, որ դրանք մեծապես նպաստում են ընթերցասերների քանակի ավելացմանը: Բացի այդ, առանձնակի կարևորվել է նաև այն հանգամանքը, որ ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ լուծում է ստացել նաև գրադարանում առկա շուրջ 87000 կտոր գրականության պահպանման խնդիրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն   

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930