Մոսկվայում ուշադիր հետևում են Վրաստանում տեղի ունեցող կառավարական փոփոխություններին, վերլուծում են իրավիճակը և դրանից համապատասխան հետևություններ անում, այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«Այն հրաժարականները, որոնք տեղի են ունենում Վրաստանի կառավարությունում, դրանք, առաջին հերթին, ձևափոխում են հենց կառավարությունը, իսկ երկրորդ հերթին, կարևոր է հասկանալ, թե դա ինչպես է ազդելու Վրաստանի իշխանությունների վրա», – ասել է դիվանագետը:
«Մենք ուշադիր հետևում և վերլուծում ենք այդ ամենը», – ավելացրել է Կարասինը, – «Վերլուծում ենք լուրերը, որոնք ամեն օր գալիս են Թբիլիսիից ու համապատասխան հետևություններ ենք անում»:
Վրաստանում պաշտոնից հեռացվել կամ հրաժարական են տվել մի շարք նախարարներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ