Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Կյուրեղյան. «Դատարանը համարում եմ ինքնակոչ կառավարության դատարան: Այն նրա խամաճիկն է» (Տեսանյութեր)

Նոյեմբեր 07,2014 20:00

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ կայացավ Հայկ Կյուրեղյանի գործով դատական առաջին նիստը:

Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2014 թ. հունիսի 12-ին, գտնվելով նույն դատարանի առջեւի հասարակական վայր համարվող հատվածում, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը…  որպես զենք օգտագործվող առարկայով` իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել…

Երբ հայտարարվեց` «Ոտքի: Դատարանն է գալիս», Հայկ Կյուրեղյանը մնաց նստած ու քիչ անց դատարանը չհարգելու իր այս արարքը հիմնավորեց այսպես. «Ոտքի չեմ կանգնում հետեւյալ պարզ պատճառով: Դատարանը համարում եմ ինքնակոչ կառավարության դատարան, որը ենթարկվում է ինքնակոչ կառավարությանը եւ նրա խամաճիկն է: Դատարանը համարվում է Հայաստանի Հանրապետության դատարան: Բայց իրականում  այս ռեժիմի դատարան է: Բոլոր դատերի 90 տոկոսում ոչ թե տեսել եմ արդարադատության իրականություն, այլ ընդհակառակը` տեսել եմ արդարության բռնաբարում: Այս մարմինը արդարություն իրականացնող մարմին չի, դրա համար չեմ հարգում այս մարմնին»:

Դատական նիստն ավարտվեց շատ արագ, քանի որ Հայկ Կյուրեղյանի դատապաշտպանը դատարան չէր ներկայացել: Ու թեեւ մեղադրյալը հայտարարեց, որ կարող է առանց պաշտպանի էլ մասնակցել դատին, Դատավոր Արմեն Բեկթաշյանը պարզաբանեց, որ օրենքի պահանջով մեղադրյալը դա կարող է անել միայն դատապաշտպանի ներկայությամբ եւ առաջին նիստը հայտարարեց փակված:

OLYMPUS DIGITAL CAMERA OLYMPUS DIGITAL CAMERA

Դատարանի դահլիճում գտնվող Հայկ Կյուրեղյանի աջակիցները ծափերով եւ «Հայկ-Հայկ» վանկարկումներով ճանապարհեցին մեղադրյալին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930