Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Պետրոսյան. «Ես առաջարկում եմ, որ մենք եւ Վրաստանը համատեղ ավիակամպանիա ստեղծենք». «Հրապարակ»

Նոյեմբեր 11,2014 11:06 Share
Sahen petrosyan

Հատված ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ, ՀԱԿ անդամ Շահեն Պետրոսյանի հարցազրույցից:

– Պարոն Պետրոսյան, Դուք մշտապես հետեւում եք զարգացումներին, մեզանից ո՞ր ընկերություններն են հրաժարվել արդեն։

– «Էյր Բալթիկն» էր առաջին հրաժարվողը, հետո «Չեխական ավիաուղիները» հրաժարվեցին դեպի Երեւան թռիչքներից, «Բրիտանական ավիաուղիները», «Ալ Իտալիան» է արդեն հրաժարվել, ու տենդենց կա, որ կարող են վաղը «Լոտ լեհական ավիաուղիներն» էլ հրաժարվել։ Մնացել են «Էյր Ֆրանսը» եւ «Ավստրիական ավիաուղիները»։

Մի խնդիր էլ կա։ Նրանք էլ են սնանկանում արդեն եւ որպեսզի օգնեն մեկը մյուսին, մտնում են տարբեր ալյանսների մեջ եւ իրար պասեր տալով, աշխատում են։ Նույնը պետք է անենք մենք։ Ես առաջարկում եմ, օրինակ, որ մենք եւ Վրաստանը համատեղ նման ավիակամպանիա ստեղծենք,հետագայում էլ, երբ որ կարգավորվեին հարաբերությունները, Ադրբեջանն էլ կմտներ ընդհանուր հարավ-կովկասյան ալյանսի մեջ:

– Հիմա ո՞րն է ճիշտ, Ձեր կարծիքով։

– Պետք է անպայման մեր հայկական ավիաընկերությունը լինի։ Բոլոր ավիաընկերությունները, հզորները աշխարհի պետության դոտացիայով են աշխատում՝ «Իբերիան» իսպանական, «Ալ Իտալիան», «Էյր Ֆրանսը», շատերը։ Նորմալ ավիաընկերությունը պետք է ունենա 50 մլն դոլար։ Դա կարող է վերադառնալ 10 տարվա ընթացքում, բայց այսպիսի գումար ոչ մի մասնավոր անձ չի կարող ներդնել։ Նույնիսկ օլիգարխները։ Մեր օլիգարխները սուպերմարկետ բացող օլիգարխ են, ուստի պետությունը կարող է այդ 50 մլն-ն դնի, նախատեսի դա բյուջեով։ Հենց ընկերությունը սկսի եկամուտ բերել, պետությունն իր մասնաբաժինն աստիճանաբար վաճառում է մասնավորին, բայց այնպես, որ ոչ ոք 5 տոկոսից ավելի չունենա այդտեղ, որ հետագայում մեկ անվան հետ կապված չլինի այս ընկերությունը, ինչպես, ասենք, Միկա Բաղդասարովի «Արմավիայի» հետ եղավ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930