Ի պաշտպանություն մոտ երեք տարի կալանքի մեջ գտնվող HSBC բանկի ռիսկային վարկերի բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Առուշանյանի՝ նրա ընտանիքի անդամները այսօր նախագահական նստավայրի, ապա Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ցույց անցկացրին:
Ամբաստանյալի մայրը՝ Անահիտ Առուշանյանը, պատմեց, որ գողության կազմակերպիչ Արտաշես Գալստյանի ցուցմունքի հիման վրա են որդուն մեղավոր ճանաչել.
«Հինգ ցուցմունք է տվել, ոչ մի անգամ տղայիս անունը չի հիշատակել, վեցերորդ ցուցմունքում տղայիս մեղադրեց: Պատմել է, որ 2012 թվականի ամռանը, ամիսն ու օրը կոնկրետ չի հիշել, օպերայի սրճարաններից մեկում ինքն ու իր ընկեր Էդգարը, հանդիպել են Աշոտին, սուրճ խմելու ընթացքում Աշոտը Էդգարին է փոխանցել մի թուղթ, որի վրա տպագիրտվյալներ են գրված եղել»:
Նրա պատմելով, Էրեբունու քննչական բաժնում Արտաշես Գալստյանի նկատմամբ բռնություններ են կատարվել, ինչից հետո արդեն քրեակատարողական հիմնարկում նա անընդհատ խոսել է ինքնասպանության մասին եւ հետագայում կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել.«Դատարանում այդպես էլ չապացուցվեց նրա ցուցմունքի տեղեկությունը, թե տղաս է բանկի համակարգչային բազայից տեղեկություն տրամադրել: Կարողայով տղայիս դատեցին: Դատարանը եզրահանգեց՝ կարող է տղաս գրավոր է տեղեկություն տվել, կարող է բանավոր է տեղեկություն տվել»:
Կարդացեք նաև
Առուշանյանները պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրությունն այս գործին, նրանք նույն պահանջն են ներկայացրել ԱԺ տարբեր խմբակցությունների: Վաղվանից էլ նախատեսել են ընտանեկան հացադուլը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































