Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած վարորդը 30 տարվա ստաժ ունի. ԲՀԿ-ական պատգամավորի պարզաբանումները

Նոյեմբեր 11,2014 21:13

Հոռոմի խաչմերուկում այրված միկրոավտոբուսը պատկանում է «Տրանս ակնթարթ», ընկերությանը, որը մրցույթով շահել և սպասարկում է Գյումրի-Երևան երթուղին: «Տրանս ակնթարթ» ընկերության բաժնետերերից է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Մենք պատգամավորին հանդիպեցինք  Գյումրու դիահերձարանում, որտեղ վերջինս իր թիմակիցների ու հոր հետ եկել էր օգնելու զոհվածների հարազատներին: Մարտուն Գրիգորյանը  մեզ հետ զրույցում ասաց, որ մահացած վարորդը իրենց ընկերության ամենաբարեխիղճ վարորդներից է, որը 30 տարուց ավելի փորձ ունի: Պատգամավորը, ցավակցելով զոհերի ու տուժածների ընտանիքներին, ասաց, որ զոհվել է նաև իր ընկերոջ որդին, մահացածներից երկուսն էլ իրենց ընտանիքին հարազատ մարդիկ են:  Նա նաև պարզաբանեց, որ մեքենան տեխնիկապես նորմալ վիճակում է գտնվել: «Գազաբալոնի պայթյուն տեղի չի ունեցել, այսինքն` որ մենք մտածենք բալոնների հետ կապված խնդիր է եղել, որքան որ ներկայացրել են ընդհանուր վթարի հանգամանքը, ավելի շատ կամազ մեքենայի վառելիքն է, որ լցվել է գազելի մեջ, և վառելիքի այրվելու հետևանքով է այրվել միկրոավտոբուսը: Չնայած փորձաքննություն է ընթանում և հետո կիմանանք՝ ինչ է եղել: Իսկ էդ մեքենան, որը վթարի է ենթարկվել, երեք , թե չորս օր առաջ կապիտալ վերանորոգումից էին հանել, տեխնիկական վատ  վիճակի մասին խոսք լինել անգամ չէր կարող», -ասաց Մարտուն Գրիգորյանը:

Պատգամավորը նա նշում է, որ Հոռոմի հատվածում միշտ վթարներ են լինում և հիմնականում մահվան ելքով: Ըստ նրա, թեև ճանապարհները մաքուր են, բայց մի բան պետք է անել, որպեսզի Հոռոմից կամ Արթիկից եկող մեքենաները հասկանան, որ իրենք մայրուղի են դուրս եկել: Մարտուն Գրիգորյանի ասելով, հիմնական վթարների հիմնական պատճառն այն է, որ մեքենայի վարորդները չեն զգում, որ իրենք դուրս են եկել մայրուղի:

Պատգամավորի ամբողջական խոսքը՝ տեսանյութում 

Նշենք, որ պատգավորը դիահերձարանից գնաց Գյումրու բժշկական կենտրոն , հետաքրքրվեց տուժածների առողջական վիճակով և ֆինանսական օգնություն ցուցաբերեց նրանցից բոլորին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930