Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից

Նոյեմբեր 18,2014 20:30

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացի Սպարտակ Կառլենի Համբարձումյանը և նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մարատի Մանուկյանը, չարաշահելով քաղաքացիներ Վարդան Ռազմիկի Ավետիսյանի և Ժորա Սարգսի Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20.000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար, որպեսզի համապատասխանաբար Վ. Ավետիսյանի որդուն` Անդրանիկ Ավետիսյանին, և Ժ. Պալոյանի որդուն` Սարգիս Պալոյանին, հիվանդության պատրվակով ազատեն զինվորական ծառայությունից, ինչը, սակայն, կանխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Տիգրան Մանուկյանը և Սպարտակ Համբարձումյանը ձերբակալվել են:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է ծնողներին զերծ մնալ անօրինական ճանապարհով իրենց որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից հիվանդության պատրվակով ազատելու, բնակության վայրին մոտ զորամասերում ծառայության նշանակելու կամ զինծառայության հետ կապված այլ անօրինական գործողություններ կատարելուց:

Ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ նմանատիպ դեպքերը բացառելու, կանխելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930