Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ

Նոյեմբեր 28,2014 15:23

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 41¬րդ լիագումար նիստին: Նոյեմբերի 27¬ի նիստում մասնակից երկրներն ընտրել են խորհրդի նախագահ: Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալենտինա Մատվիենկոն:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է խորհրդարանում Հայաստանի` ԵՏՄ¬ին անդամակցելու ուղղությամբ ընթացող աշխատանքները: Խորհրդարանի նախագահն իր խոսքում նշել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն արդեն տվել է դրական եզրակացություն, եւ այժմ ընթանում են օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները:

ՌԴ Պետական դումայի նախագահը հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա բարեկամությանը նպաստող բոլոր հարցերում:

ՀՀ խորհրդարանի նախագահը նույն օրը հանդիպել է նաեւ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ: Քննարկվել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման ուղիներին առնչվող հարցերը: Վլադիմիր Անդրեյչենկոն, խոսելով տնտեսական համագործակցության մասին, նկատել է, որ Բելառուսն ու Հայաստանը պետք է ավելի ակտիվացնեն այն, քանի որ երկու երկրներն այդ բնագավառում դեռեւս չեն սպառել առկա ներուժը:

Գալուստ Սահակյանը Բելառուսի իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի՝ տարածաշրջանը լարված պահելու դատապարտելի գործելակերպը, Արցախում խոցված ուղղաթիռին վերաբերող մանրամասները եւ հույս հայտնել, որ Բելառուսի ղեկավարությունն այս հարցի շուրջ կդրսեւորի հավասարակշռված վերաբերմունք:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի խորհրդարանի նախագահի հրավերը Բելառուսի Հանրապետություն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930