Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի պետական համալսարանի դասախոսների բաց նամակը նախագահին

Նոյեմբեր 29,2014 20:01

Բաց նամակ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

Հարգարժան պարոն խոսնակ,

Հարգարժան պարոն վարչապետ,

ՎՊՀ-ի «Արվեստի ամբիոն»-ը հիմնադրվել է 1997թ.-ին՝ «Կերպարվեստ» եւ «Երաժշտական կրթություն»  մասնագիտություններով: Այստեղ դասավանդում են համապատասխան մասնագիտական կրթություն ունեցող  եւ իրենց գործունեությամբ մարզում  հարգանքի արժանացած  մասնագետներ: Շրջանավարտները հիմնականում իրենց մասնագիտությամբ աշխատում են երգչախմբում, նվագախմբում,  երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցներում, արվեստի խմբակներում եւ այլն:

Ուսանողները աչքի են ընկնում ակտիվությամբ. մասնակցում են մարզում անցկացվող  միջոցառումներին, համերգներին, փառատոններին, ցուցահանդեսներին: Մասնակցություն են ցուցաբերել նաեւ  Գյումրու «Վերածնունդ»  միջազգային փառատոնին, Ա. Բաբաջանյանի ուսանողական միջազգային փառատոնին:

Այժմ ամբիոնի գործունեությունը վտանգված է, քանի որ արդեն երկու տարի «Երաժշտական կրթություն» մասնագիտությամբ ընդունելություն չի հայտարարվել: 2015-16 ուստարում եւս ընդունելություն չի հայտարարվելու, որն էլ վտանգում է մարզում երաժշտարվեստի եւ երգարվեստի զարգացման հեռանկարը:

ՎՊՀ-ի ղեկավարությունը գտնում է, որ երաժշտական կրթությունը ներկա սուղ պայմաններում թանկ արժե, բուհը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի բաժինը բացելու համար: Մենք էլ ենք գիտակցում, որ միայն ուսանողների վարձավճարները չեն կարող փակել  դասախոսի աշխատավարձի եւ այլ ծախսերը:

Ըստ պետական կրթական ծրագրերի՝ հանրակրթական դպրոցների 1-7-րդ դասարաններում «Երաժշտություն» եւ «Կերպարվեստ» առարկաները պետք է պարտադիր դասավանդվեն: Այդ դեպքում, որտե՞ղ են կրթություն ստանալու համապատասխան մասնագետները: Ստացվում է, որ ամբողջ մարզում երաժշտական ունակություններով  օժտված եւ այդ ուղղությամբ  կրթությունը շարունակողները  զրկվելու են նախընտրելի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից:

 

ՎՊՀ-ի Արվեստի ամբիոնի երաժշտության բաժնի դասախոսներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարինե Ավետիսյան says:

    Հնարավոր չէ՞ եկամտաբեր բաժինների հաշվին մեկ-երկու ոչ եկամատաբեր, բայց ազգային ոգին պահպանող բաժիններ պահել։ Վստահ եմ, որ հանրությունը դա կգնահատի որպես բուհի ղեկավարության կողմից հայրենասիրության և ազգային մշակույթի պահպանման դրսևորում։ Իսկ բուհի ղեկավարությունը իր հայրենասիրությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, բավական է հիշել ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի ուղտագնացությունները և համոզվել այդ հարցում։ Հարկավոր է ընդամենը պայքարել և համախմբվել ազգային գաղափարախոսության շուրջ։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930