Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Սենատը հաստատել է Օբամայի առաջարկած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների թեկնածությունները

Դեկտեմբեր 07,2014 17:26

Այս շաբաթ ԱՄՆ-ի Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է նախագահ Բարաք Օբամայի առաջարկած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաների  ՝ Ռիչարդ Մ. Միլս, Ջր.-ի եւ Ռոբերտ Ֆ. Ցեկուտայի թեկնածությունները: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է թեկնածուներին փակ  քվեարկության միջոցով՝ Կապիտոլիումում հանդիպման ժամանակ:

«Մենք շնորհակալ ենք ԱՄՆ իր աշխատանքն ավարտող ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին իր երեք տարիների աշխատանքի եւ ձեռքբերումների համար»,- հայտարարել է Հանձնաժողովի գործադիր տնօրեն Բրայան Արդոունին:

Թեկնածուների հաստատումը համընկնում է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում լարվածության մեծացման հետ: Ադրբեջանի ագրեսիայի վերջին օրինակը նոյեմբերի 12-ին ունեցածն է, երբ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բաց թողել շփման գծում զինավարժությունների մասնակցող ուղղաթիռի վրա եւ խոցել այն, որի հետեւանքով ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները սպանվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031