Եռյակի երթից առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն իր ելույթում մի շարք շեշտադրումներ կատարեց: Մասնավորապես, նա շեշտեց ընտրակեղծարարությունը ու հայտարարեց. «Ընտրակեղծարարության, ամբոխավարության համակարգն աղավաղում է ժողովրդի կամարտահայտությունը: Ռեժիմը, ի դեմս Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի, ընտրակեղծիքների արդյունքում մերժում է ՀՀ ժողովրդի սեփական իշխանություններին ընտրելու իրավունքից»:
Մյուս խնդիրը՝ ըստ Լևոն Զուրաբյանի՝ այն է, որ մինչև այժմ չեն բացահայտվել մարտի 1-ի պատասխանատուները, իրականացնողները: Նաև պնդեց. «ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ»: Այնուհետև հերթով թվարկեց Շանթ Հարությունյանի և ընկերների անունները: Րաֆֆի Հովհաննիսյանը կողքից ավելացրեց Վարդան Պետրոսյանի եւ Վոլոդյա Հովհաննիսյանի անունները, սակայն Լեւոն Զուրաբյանը չկրկնեց դրանք:
Հետո էլ շեշտեց. «Իշխող կուսակցությունը և ներկայացուցիչները շարունակում են բռնություններն ու ճնշումները զանգվածային միջոցառումների մասնակիցների վրա»:
Այնուհետև պարոն Զուրաբյանը մտահոգություն հայտնեց մարդկանց սոցիալական իրավունքների, ազատ տնտեսական նախաձեռնության և աշխատանք ունենալու իրավունքների ոտնահարման մասին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ