Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը

Դեկտեմբեր 12,2014 10:59 Share

Պաշտոնական այցով  Մոսկվայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է երկրորդ տարին անընդմեջ ՌԴ մայրաքաղաքում կազմակերպվող  «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ. Հեքիաթին հյուր» խորագրով միջազգային փառատոնի շրջանակում «Արմենիա» տոնավաճառի հանդիսավոր բացմանը:  Տոնավաճառի բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, հայազգի մի շարք գործարարներ և հասարակական գործիչներ: Դեսպանի հետ միասին կատարելով տոնավաճառի հանդիսավոր բացումը, Տարոն Մարգարյանը ներկաների հետ միասին Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանի ուղեկցությամբ շրջել է տոնավաճառի տարածքում, ծանոթացել տաղավարներում ներկայացվող հայկական ապրանքատեսականուն: Ներկայացնելով տոնավաճառի կազմակերպման մանրամասները, Մակար Նահապետյանը նշել է, որ այս անգամ էլ մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան հավուր պատշաճի՝ տոնավաճառի այցելուներին առաջարկելով հայկական բազմատեսակ արտադրանքները, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք և այլ մթերքներ: Հայկական տոնավաճառում տեղադրվել է նաև հայկական ավանդական թոնիր, որն  այցելուներին հնարավորություն կընձեռի ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ:

Նախորդ տարի «Ճանապարհորդություն դեպի Սուրբ  ծնունդ» փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել էր «Արմենիա» տոնավաճառը: Սույնը հաշվի առնելով՝ Մակար Նահապետյանը վստահեցրել է, որ այս տարի ևս կարվի հնարավորը՝ լավ արդյունք գրանցելու ուղղությամբ:

Նաև նշենք, որ փառատոնի շրջանակում աշխարհի բազմաթիվ քաղաքների ներկայացուցիչների կողմից Մոսկվայի տարբեր հատվածներում բացվող ամանորյա տոնավաճառներն այս անգամ կգործեն մինչև 2015-ի հունվարի 12-ը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031