Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզել է ՀԱԿ Հրազդանի տարածքային կառույցի ղեկավարին ծեծողների ինքնությունը

Դեկտեմբեր 12,2014 22:48

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան  թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվել է  կասկածյալների ինքնությունը` Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչներ Պարգև և Ռոման Մանուկյաններ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Պողոսյանները ներկայացել են ոստիկանության Հրազդանի բաժին և խոստովանել, որ Աշոտ Փիլիպոսյանի հետ իրենք են վիճաբանել միմյանց  անձնական վիրավորանք  հասցնելու պատճառով:

Կատարվում է քննություն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031