Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապետի թեկնածու. «Ով կհաղթի, թող վայելի այս պաշտոնը»

Դեկտեմբեր 14,2014 18:19

Ձորաստանի  գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանի խոսքով` իրենց գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններն անցնում են  առանց լարվածության ու ընդհարումների, թեեւ մրցակցություն կա գյուղում: Ասում է` իրենց գյուղում միշտ մրցակիցներ եղել են ընտրություների ժամանակ, բայց երբեւէ գժտություններ, բախումներ չեն գրանցվել, նման երեւույթներ բացառում է նաեւ այսօրվա ընտրության ընթացքում: «Մեր գյուղում ընտրությունները միշտ հանգիստ են անցնում, ծերացած գյուղ  է, տարեց մարդիկ են հիմնականում, գիտակցորեն են մոտենում ընտրություններին, ընդհարումներ մեզ մոտ երբեք չեն լինում», -ասաց գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Ավետիս Ավետիսյանը: Վերջինս չի թերագնահատում մյուս թեկնածուին,  ուժեղ մրցակից է համարում եւ սպասում ընտրության արդյուքնների ամփոփմանը: Որեւէ կանխատեսում այժմ չի ուզում անել: «Փակ ընտրություն է, վերջում պարզ կլինի: Ով կհաղթի, թող վայելի այս պաշտոնը: Շատ նորմալ կընդունեմ, եթե մյուս թեկանծուն հաղթի, իմ բնավորության մեջ չկա, որ ընտրության պատճառով իմ վերաբերմունքը բնակչի հետ, նորընտիր գյուղապետի հետ փոխեմ:  Ձորաստանն աչքի է ընկնում իր համախմբվածությամբ, միասնականությամբ, նույնիսկ արտասահմանում ապրող մեր հայրենակիցների հետ է կապը ամուր, մշտապես աջակից են լինում գյուղին, օժանդակում ամեն հարցով: Ամեն տարի օգոստոսին նշում ենք մեր գյուղի օրը, տարբեր վայրերում` այդ թվում նաեւ արտասահմանում ապրող մեր գյուղացիները հավաքվում են գյուղում, միասին  նշում ենք էդ օրը: Նույնիսկ էդ հանդիպումների ժամանակվա   ծանոթություններից  ամուսնություններ էլ են լինում», -ասաց գյուղապետը եւ հավելեց, որ իր ղեկավարման 14 տարվա ընթացքում գյուղի համար շատ բան է արել, դրական ակնկալիքներ ունի իր ընտրազանգվածից:

Նրա հավաստամամբ` Ձորաստանում ընտրությունների ժամանակ, մարդիկ ընտրություններին իրենց վստահության քվեն տալիս են՝ հաշվի առնելով մարդկային գործոնը, եւ ոչ թե` կուսակցական լինելու հանգամանքը:

«Կուսակցության խնդիր չկա այստեղ, գյուղի  միասնությունն ու համախմբվածությունն է միշտ կարեւոր դեր ունեցել ամեն հարցում,  երբեւիցե չեմ թողել կուսակցականացվի իմ համայնքը, մարդկայնին գործոնն   է կարեւոր», -ասաց Ձորաստանի գյուղապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Ավետիս Ավետիսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031