Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապարան» ջոկատի հրամանատարին պատժում են. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 17,2014 11:46

Երեկ «Ազատամարտի նվիրյալներ» ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք է ներկայացվել։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ազատամարտիկի դեմ ցուցմունք է տվել «Ռ.Վ. գազ» ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին՝ Ռաֆայել Մխիթարյանը։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ դեռեւս 2013թ. փետրվարի 5-ին «Ռ.Վ. գազ» ՍՊԸ գազալցակայանում կրակոցներ էին հնչել։ Գազալցակայանի սեփականատեր, 31-ամյա Ռաֆայել Մխիթարյանը կրակել էր Աշտարակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տեսուչների վրա, քանի որ վերջիններս 3,5 միլիոն պարտքի դիմաց դադարեցրել էին գազալցակայանի գազի մատակարարումը։

Տեղի ունեցած միջադեպից հետո գազալցակայանի շուրջ առաջացած կրքերը դեռ չեն հանդարտվել։ 2014թ. սեպտեմբերի 25-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը պատմել էր, որ Ապարանի նախկին քաղաքապետ, «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցանկանում է տիրանալ իր՝ Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող «Ռ.Վ. գազ» ՍՊԸ գազալցակայանին, ուստի մշտապես իր համար խնդիրներ է ստեղծել։

Այս հրապարակումից 2,5 ամիս անց Ռաֆայելն իր մայրիկի հետ դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ Ռազմիկ Պետրոսյանը զենքով ահաբեկում է իրեն, եւ ինքը ոստիկանություն է դիմել՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար. «Անհնար է աչք փակել այն ամենի վրա, ինչ անում է Ռազմիկ Պետրոսյանը։ Ես մի կերպ իմ բնակարանն եմ փրկել, բայց կրկնում եմ՝ թույլ չեմ տա, որ իմ գազալցակայանը վերցնեն։ Թե ինչ խարդախությամբ է Ռազմիկ Պետրոսյանն իմ գազալցակայանը վերցրել իր ձեռքը, այդ ամենը մանրամասն փաստաթղթերով ներկայացրել եմ ոստիկանություն։ Կլինեն շատ մարդիկ, ովքեր կհաստատեն այս ամենը։ Այս ամենը քաղաքականության հետ չկապեք։ Ավելին՝ ես հայտարարում եմ, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի հետ որեւէ կապ չունեմ, ինչու եմ այս մասին ասում, քանի որ հիմա բոլորը կասեն, թե ես նրա մարդն եմ ու ամեն ինչ անում եմ՝ Ռազմիկ Պետրոսյանին բռնել տալու համար։ Իմ եւ Ռազմիկ Պետրոսյանի կռիվն արդեն երկու տարի է, ինչ շարունակվում է»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031