Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի եղեք իդիոտիս, պարոնայք, ու մի խանգարեք ուրիշներին՝ չլինել իդիոտիս». «168 ժամ»

Դեկտեմբեր 23,2014 11:56

Մի քանի օրից տարին կավարտվի, ու 2014 թվականը բոլորիս հուշերում յուրովի կպահպանվի։ Խոստումնալից տարի շատերն են ակնկալում, իսկ անցնող տարվանից ոչ բոլորը գոհ մնացին։ Բայց մինչ 2014-ին հրաժեշտ տալը, փորձենք ամփոփել տարին։ Անցնող 2014-ն ամփոփեցինք ու Նոր տարվա սպասումների մասին զրուցեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

– 2015-ին ինչպե՞ս ենք սպասում, լա՞վ ենք տրամադրված։

– Ես շատ խոստումնալից տարի եմ սպասում՝ հատկապես քաղաքական առումով։ Ու հենց հիմա ընթերցողներից մի քանիսը կասեն՝ ա՜, էլի քաղաքականացրեց։ Այո, պարոնայք, քաղաքականացրեցի, քանի որ քաղաքականացնելու հականիշը գեղականացնելն է։ Երկրորդ՝ պարոնայք, մի՛ ծուլացեք ու հենց հիմա փնտրեք ապուշ (идиот) բառի առաջացումը և նշանակությունը, կգտնեք իդիոտիսը (idiotes), ու կտեսնեք՝ գրված է, որ դրանք այն մարդիկ են, որոնք քաղաքական-հասարակական կյանքով ակտիվ չեն զբաղվում, հին հունարենում առաջին նշանակությունը դա է։ Մի՛ եղեք իդիոտիս, պարոնայք, ու մի՛ խանգարեք ուրիշներին՝ չլինել իդիոտիս, քանի դեռ մենք չենք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը շատ վատ ձևով զբաղվում է մեզնով։ Այդ առումով՝ ես շատ-շատ լուսավոր ու մեծ փոփոխությունների տարի եմ սպասում։

Հա, ու մի բան էլ ասեմ բոլոր ծնողներին, ժողովո՛ւրդ, գիրք չկարդացողների դարը շատ արագ անցնելու է։ Հայաստանը մեծ պոտենցիալով, գիտելիքամետ ու գիտելիքահեն տնտեսություն ունեցող պետություն է։ Եվ ես չեմ ուզում, որ աշխարհը ընկալի մեզ՝ որպես խորովածի երկիր, կենաց ասելու երկիր… Ես ուզում եմ, որ աշխարհը մեզ տեսնի՝ որպես Բյուրականի աստղադիտարանի երկիր, տիեզերքի ինստիտուտի երկիր, ատոմակայան ունեցող երկիր, Մատենադարանը՝ որպես գիտական հիմնարկ… Բայց այս ամեն ինչն առանց կարդալ հնարավոր չէ, նոր տարվա արձակուրդներին ձեր երեխաները պետք է 2 գիրք կարդան, ու մինչև ձեր երեխան չտեսնի ձեզ՝ գիրք կարդալիս, ինքը չի կարդալու։ Ու այսօր շատերի ինքնաբավ վիճակը գալիս է նրանից, որ մինչ այդ քիչ են կարդացել, խնդրում եմ ձեզ, կարդացեք, ոչ մեր գրքերը, ուզում եք՝ մեր գրքերը մի գնեք, ուրիշ գրքեր, միայն կարդացեք, ուզում եք՝ վիդեո, աուդիո կամ ինտելեկտուալ խաղեր խաղացեք, առաջ շարժեք էս պետությունը, առանց ձեր գիտելիքի՝ շանս չունենք վաղվա Հայաստանը կառուցելու համար, խնդրո՛ւմ եմ, կարդացե՛ք։

Ամալի ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031