Լրահոս
Օրվա լրահոսը

50 սոցիալական բնակարան` Դիլիջանում

Դեկտեմբեր 26,2014 18:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Դիլիջան քաղաքում ընթանում է  սոցիալական բնակարանաշինության ծրագիրը: Դիլիջանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2014 թվականին, ծրագրի առաջին փուլում, կառուցվել է  սոցիալական 50 բնակարան: Ծրագիրը, որը մեկնարկել է 2013թ.-ին, հովանավորում է  Հոլանդիայի կառավարությունը, այն  իրականացնում է  Ազգային սոցիալական բնակարանային ասոցացիան (ԱՍԲԱ)՝ Դիլիջան  համայնքի հետ համատեղ:

Ծրագրի նպատակն  է  ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչությանը ապահովել մատչելի և որակյալ բնակարաններով: Հիմնական շահառու են համարվում  բնակարանի կարիք ունեցող դիլիջանցի այն ընտանիքները, որոնց ամսական միջին եկամտի չափը կազմում է 200-250 հազար դրամ: Ծրագրի  երկրորդ փուլում Դիլիջանում շահագործման կհանձվի 150 բնակարան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: