Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի անվտանգության եւ անկախության գլխավոր երաշխիքը Պաշտպանության բանակն է

Հունվար 01,2015 16:40

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 31-ին այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի դիրքեր՝ շնորհավորելու ՊԲ դիրքապահ զինվորների ու հրամանատարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ դիրքապահներին անցնող տարում գերհագեցած ծառայության եւ Արցախի պետական սահմանները վստահորեն վերահսկելու համար։

Աշոտ Ղուլյանն ընդգծել է, որ Արցախի անվտանգության եւ անկախության գլխավոր երաշխիքն այսօր եւ գալիք բոլոր տարիներին լինելու է Պաշտպանության բանակը եւ ժողովրդի կազմակերպվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությունը պաշտպանելու վճռականությամբ։
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031