Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվերսիան հետ մղելիս վիրավորում ստացած զինծառայողին ուղղաթիռով տեղափոխում են Երեւան. Galatv.am

Հունվար 04,2015 18:22

Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը, ինչպես հայտնի է, թշնամին  հարավային և արևելյան ուղղություններով ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում, հիշեցնենք, զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

Իսկ զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը ստացել էր վիրավորում եւ տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:  Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում հոսպիտալի հերթապահ բժշկուհին փոխանցեց, որ Վոլոդյա Հարությունյանին տեղափոխում են մայրաքաղաք՝ բուժումը շարունակելու նպատակով: Վոլոդյան վիրավորում ստացել է երիկամի շրջանում. «Հարությունյան Վալոդյան գալիս է Երեւան, երիկամի պրոբլեմ ունի, բերում են, մենք համապատասխան գործիքներ չունենք, այդ իսկ պատճառով  ուղղաթիռով տեղափոխեցին Երեւան՝Մուրացան հոսպիտալ, այստեղ նախնական բուժում ստացել է, մնացած բուժումը կստանա Երեւանում»,-ասաց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի բժշկուհին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031