Լրահոս
Օրվա լրահոսը

Ժյուլ Վեռնի ձեռագիրը Բոնապարտից անցավ հանրությանը

Հունվար 04,2015 19:36

 ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ Ֆրանսիայում այս օրերին վաճառվում է ֆրանսիացի գրող եւ աշխարհագետ Ժյուլ Վեռնի «20 000 մղոն ջրի տակ» վեպը՝ հեղինակի ձեռագրով: 500 էջանոց գիրքը հրատարակվել է 1000 օրինակով եւ  գրախանութներում արժե 190 եվրո:

Ժյուլ Վեռնի ձեռագիրն ընթեռնելի է, եւ այդ ձեւաչափով գիրքը մեծ հետաքրքրություն է առաջացրել ընթերցողների շրջանում:

Պետությունը Ժյուլ Վեռնի ձեռագիրը գնել էր 2010-ին՝ Աշխարհագրական ընկերության գրադարանից, ավելի վաղ այն պատկանել է Նապոլեոն Բոնապարտի ազգական, ճանապարհորդ, աշխարհագետ եւ բուսաբան Ռոլան Բոնապարտի ընտանիքին: Ռոլան Բոնապարտը ժամանակին 14 տարի ղեկավարել է Աշխարհագրական ընկերության գրադարանը, որտեղ ներկայումս պահվում է 150 000 հատոր գիրք:

 

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031