Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի դատախազությունը հերքել է 2 զոհերի և վիրավորների մասին լուրը, հաստատվել է՝ պատանդ վերցնելու լուրը. Reuters

Հունվար 09,2015 14:45

Փարիզի դատախազությունը հերքել է լուրը, թե Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրությունում ահաբեկչություն իրականացրած կասկածյալների հետապնդման ժամանակ ուրբաթ օրը մարդիկ են զոհվել, հայտնում է Ռոյթերսը:

Ավելի վաղ RTL ռադիոն հաղորդել էր, որ առնվազն 2 հոգի է մահացել և մի շարք մարդիկ վիրավորվել են: Ներքին գործերի նախարարը չէր կարողացել անմիջապես հաստատել՝ արդյոք զոհեր կա՞ն, թե՞ ոչ:

Այս պահին Ֆրանսիայի ոստիկանությունը շրջափակել է հյուսիսային քաղաքներից մեկը, որտեղ թաքնվում են կասկածյալ եղբայրները՝ Սաիդ և Շերիֆ Կուաշիները: Ոստիկանությունը հաղորդմամբ, նրանք մեկ պատանդ են վերցրել:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031