Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Այն օրենքները, որոնք իրենց մեջ չունեն աստվածային ծագում և մարդու բնական իրավունքները չեն ապահովում, նրանք ապագա չունեն»

Հունվար 10,2015 12:18

 Qahana.am կայքի 2015թ. առաջին զրուցակիցն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Որքանո՞վ է Ձեր զբաղեցրած պաշտոնը օգնում կամ խանգարում աստվածապաշտ մարդ լինելու համար:

Ես կարծում եմ, որ չի խանգարում: Հակառակը, ոչ թե պաշտոնը պետք է խանգարի աստվածապաշտ մարդ լինելուն, այլ աստվածապաշտ մարդուն տեսնել պաշտոններում: Դրանք պետք է համատեղելի լինեն: Եթե ցանկացած գործողությունից, ցանկացած խոսքից առաջ ինքդ քո մեջ մտածես, որ ամեն ինչի՝ լավ կամ վատ արարքի համար պատասխան ես տալու, ապա ավելի ճիշտ կաշխատես:

 Աստված, եկեղեցի, հոգևորական բառերն ի՞նչ նշանակություն ունեն Ձեր կյանքում:

Աստված սկիզբն է ամեն ինչի և ամեն բան է: Եկեղեցին լոկ շինություն չէ, այլ մարդկանց՝ քրիստոնյաների միություն, իսկ հոգևորականն էլ այդ միությանը սպասարկող անձն է: Դա իմ կարծիքն է:

 Որքանո՞վ է Ձեր բազմազբաղությունը խանգարում Ձեզ Աստծո հետ հարաբերվելիս:

Ինչ-որ առումով խանգարում է, բայց ինքս ինձ համար Աստծո հետ հարաբերակցվելու ժամանակացույց եմ սահմանել՝ առավոտյան և երեկոյան աղոթքները պարտադիր են: Երկու տղաներիս էլ եմ սովորեցրել աղոթել, երեկոյան քնելուց առաջ պարտադիր «Հայր մեր»-ն են ասում: Իհարկե, այդ մասով լուրջ թերություններ ունեմ, սակայն դա ժամանակի խնդիր է, կարելի է ավելին անել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք  Qahana.am կայքում :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031