Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու օրգաններ, արյուն եւ նրա բաղադրամասերը չի կարելի արտահանել ԵՏՄ տարածքից եւ ներկրել միության տարածք

Հունվար 12,2015 17:52

ԵՏՄ տարածքով արգելված է տեղափոխել օզոնային շերտը վնասող նյութեր եւ արտադրանք, վտանգավոր թափոններ, ԵՏՄ տարածքից արգելված է հանել փայտանյութ, ստվարաթուղթ, թղթի թափոններ, ինչպես նաեւ ծառայողական եւ քաղաքացիական զենք եւ դրանց փամփուշտները: Այս եւ մի շարք այլ ապրանքատեսակների ցանկը հաստատվել է Եվրասիական միության անդամ պետությունների կողմից` երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում:

Ապրանքների ցանկը հրապարակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը` հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքէջին:

Արգելված եւ սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված են նաեւ ջրային կենսաբանական ռեսուրսների որսի միջոցներ:
Եվրասիական տնտեսական միության տարածք չի կարելի ներկրել, միությունից արտահանել ու միության տարածքով տեղափոխել նաեւ տպագիր, աուդիովիզուալ կամ այլ կրիչների վրա այնպիսի տեղեկատվություն, որն արգելված է:

ԵՏՄ տարածքով չի կարելի տեղափոխել նաեւ վայրի կենդանիներ եւ հազվադեպ վայրի բույսեր, «Կարմիր գրքում» գրանցված հազվադեպ եւ անհետացող կենդանիներ եւ բույսեր, չվերամշակված թանկարժեք մետաղներ, դրանց թափոնները, թանկարժեք մետաղները եւ դրանց թափոնները, թանկարժեք մետաղների հանքաքար եւ կոնցենտրատներ, հումքային ապրանքներ:

Արգելված ապրանքների ցանկում են նաեւ մշակութային արժեքներ, ազգային արխիվի փաստաթղթեր, մարդու օրգաններ ու հյուսվածքներ, արյուն եւ նրա բաղադրամասերը, այնպիսի ապրանքներ, որոնք սահմանափակ քանակությամբ են ներկրվում եւ արտահանվում:

ԵՏՄ տարածք, հետեւաբար, Հայաստան, չի կարող մուտք գործել եւ արտահանվել այնպիսի հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք նախատեսված են ոչ հրապարակային տեղեկատվություն ստանալու համար:
Սահմանափակումներ են դրված նաեւ որոշակի տեսակի հանքանյութերի հումքի վրա, ինչպիսիք են օրինակ` ագաթը, ամետիստը, մալախիտը, նեֆրիտը, ցիրկոնը եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արտո says:

    Ցերկոն չէ, այլ ցիրկոն, ցիրկոնիում…. այդ բառը ե-ով ասում են այն ոսկերիչները, որոնց արած գործն էլ հենց այդ մակարդակի է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031