Լրահոս
Օրվա լրահոսը

Բախման հետեւանքով երիտասարդ է վատացել

Հունվար 15,2015 16:32 Share

Ոստիկանների եւ ակտիվիստների բախման արդյունքում մի երիտասարդի ինքնազգացողությունը վատացավ եւ ոստիկանները նրան թույլ չէին տալիս դուրս բերել շրջափակումից, չնայած ակտիվիստները երկար ժամանակ բացատրում էին, որ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է:

Դեպքի վայր ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվում, կան բերման ենթարկված ցուցարարներ:

Ոստիկանները կոպիտ հրելով հեռացնում են նաեւ  անցորդներին:

Ակցիայի մասնակիցներից երկուսին, որոնցից մեկը կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է, իրավապահները քիչ առաջ բերման ենթարկեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել