Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժանտն ու շարքայինը սահմանապահ գումարտակի զորանոցը կազինո են դարձրել

Հունվար 16,2015 18:22

Երեւանի բնակիչ, 1992թ. ծնված Նիկոլայ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, 2014թ. օգոստոս ամսից մինչեւ հոկտեմբեր ծառայության վայրում` գումարտակի ննջասենյակում գումար ստանալու նպատակով նույն զորամասի զինծառայող, շարքային, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 1993թ. Կարեն Սարգսյանի հետ զբաղվել է մոլեխաղով: Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի 1-ին մասով:

«Դատալեքս» դատական տեղեկատվական կայքը տեղեկացնում է, որ Ն. Համբարձումյանի ե նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը, Կ. Սարգսյանի հանդեպ՝ չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը հունվարի 20-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Ներկայացվածը 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ջուս վան  Կրաեսբերգի «Զինվորները թղթախաղ են խաղում» նկարն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031