Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 1 և 106 մանկապարտեզները շուտով կվերաբացվեն

Հունվար 19,2015 17:12

Մայրաքաղաքի կրթական և մշակութային հաստատությունները  ջեռուցվում են և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ հետևողական աշխատանքները՝ ի հայտ եկած թերությունները  շուտափույթ վերացնելու և անխափան ջեռուցում ապահովելու նպատակով:

Անդրադառնալով շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով կրթական և մշակութային հաստատություններում նախատեսված շինաշխատանքներին՝ զեկուցվել է, որ բոլոր հաստատություններում աշխատանքներն ավարտված են, այդ թվում՝ թիվ 1 և 106 մանկապարտեզներում, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտվել են տարեվերջին:  Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է հնարավորին սեղմ ժամկետում քայլեր ձեռնարկել մանկապարտեզների կահավորման և շահագործման ուղղությամբ:

«2014 թվականին մենք հայտարարել էինք, որ այս մանկապարտեզները ևս կվերանորոգվեն և կհանձնվեն շահագործման: Հիմնական աշխատանքներն ավարտված են, ու երեխաների հաճախելու համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Ըստ այդմ, օր առաջ պետք է բացենք այդ մանկապարտեզներն ու հնարավորություն տանք մեր երեխաներին հաճախել մանկապարտեզ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել պատասխանատուներին մեկ անգամ ևս տեղում գույքագրել մասնավորապես թիվ 1 մանկապարտեզում առկա անհրաժեշտ գույքն ու, անհրաժեշտության դեպքում, այն լրացնել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031