Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ի համար անհասկանալի է Հիմնադիր խորհրդարանի «համառությունը»

Փետրվար 02,2015 12:54

«Ես կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը, բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակները անընդունելի են, հատկապես կարգախոսը` Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի, վերածել մեր ներքին խնդիրների, որովհետև Ցեղասպանության 100-ամյակը բոլորովին այլ բան է, որտեղ պետք է համազգային համախմբվածություն»,- լրագրողների հետ զրույցում՝ երկու օր առաջ դեպի Արցախ Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ժամանակ Բերձորում, ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպին վերաբերվող լրագրողների հարցերին, ՀՅԴ պաշտոնական տեսակետը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ-ի համար անհասկանալի է Հիմնադիր խորհրդարանի կեցվածքը. «Ի՞նչ համառությամբ այդ կազմակերպությունը արցախցիների և տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ հորդորները անտեսեցին, և Արցախի սահմանների ներկայիս իրավիճակում որոշեցին այդ երթն իրականացնել: Ես օրինակ, կուզենայի, որ երկու կողմերն էլ հրապարակեին, թե ովքեր են դիմել, քանի անգամ են դիմել խնդրանքով, հորդորով, որ մի արեք այդ երթը»:

Բայց անկախ այդ ամենից, այն ինչ կատարվեց Բերձորում՝ ՀՅԴ-ականների համար դատապարտելի եւ անընդունելի է. «Անհամաչափ ուժի կիրառումը, կարծում եմ, որևէ լավ բանի չհանգեցրեց: Եվ նաև վտանգավոր է, որ Հայաստանում և դրսի որոշ ուժեր կփորձեն այս անընդունելի միջադեպը օգտագործել մեր ներքին պառակտման, կամ Ղարաբաղի ու Հայաստանի միջև սեպ խրելու նպատակով: Այս առումով մենք բնականաբար շատ վատ ենք ընդունում այդ միջադեպը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728