Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանու առաջիկա նիստը կհեռարձակվի համաժամանակյա ռեժիմով

Փետրվար 02,2015 16:10

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, և իրականացված աշխատանքների շնորհիվ փետրվարի 10-ին կայանալիք Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը համաժամանակյա ռեժիմով կհեռարձակվի: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետը հանձնարարել է հանրությանը իրազեկել ավագանու նիստը համաժամանակյա ռեժիմով դիտելու հնարավորության մասին, ինչպես նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրել համապատասխան հղումը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728