Լրահոս
Օրվա լրահոսը

Մերժվել են 52 օբյեկտների ժամը 24:00-ից հետո աշխատելու դիմումներ

Փետրվար 02,2015 16:33

Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող զանգերի և դրանց տրվող պատասխանների ընթացքի հետ կապված աշխատանքային հերթական խորհրդակցությանը՝ զեկուցել է, որ նախորդ շաբաթ 166 հեռախոսազանգերով բարձրացված հարցերից լուծում է ստացել 106-ը, իսկ մյուս հարցերը կատարման ընթացքում են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և պարբերաբար հանրությանը իրազեկել գործող «Թեժ գծերի» հեռախոսահամարների մասին:

«Քաղաքային տնտեսությանն առնչվող շատ հարցեր մեր համաքաղաքացիները բարձրաձայնում են հենց «Թեժ գծերի» միջոցով: Սա խնդիրների արագ հայտնաբերման և դրանց լուծման արդյունավետ եղանակներից մեկն է, որի ուղղությամբ հսկողությունը պետք է լինի մշտական: Բացի այդ, սոցիալական ցանցերով, ԶԼՄ-ներով և հնարավոր այլ միջոցներով պարբերաբար իրազեկեք հանրությանը քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գծերի» առկայության մասին՝ տրամադրելով հեռախոսահամարները»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ համաձայն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է Երևան քաղաքի տարածքում գործող այն զվարճանքի օբյեկտները, որոնց՝ կեսգիշերից հետո գործունեության վերաբերյալ քաղաքացիների կողմից ստացվել են դիմում-բողոքներ: Նշվել է նաև, որ ժամը 24:00-ից հետո գործունեություն իրականացնելու թույլտվության համար քաղաքապետարան դիմած 52 օբյեկտների դիմումներ մերժվել են:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728