Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևատրումներ՝ Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային կառավարման համակարգի բարեփոխման համար

Փետրվար 02,2015 16:40

Երևանի քաղաքապետարանի էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ և արմատապես վերափոխելով ժամանակակից պահանջներին համապատասխանացնելու և համաշխարհային ամենաբարձր չափանիշներով պատրաստելու գործում ունեցած ձեռքբերումների ու աշխարհի խոշորագույն 100 քաղաքների քաղաքապետարանների էլեկտրոնային համակարգի գնահատման արդյունքում 5-րդը ճանաչվելու համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի մի շարք աշխատակիցների պարգևատրել է պատվոգրերով և շնորհակալագրերով:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիների կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Մանուկյանը իրենց կատարած աշխատանքի համար արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրի:

Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիների կենտրոնի» մի շարք աշխատակիցներ էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հեղինակավոր Ռութգերս համալսարանի հանրային հարաբերությունների և վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից նախորդ տարեվերջին հրապարակված «Քաղաքների էլեկտրոնային կառավարում» 2013-2014 թվականների ուսումնասիրության արդյունքներով էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է, իսկ էլեկտրոնային կառավարման մատչելիության կամ օգտագործման հարմարավետության չափորոշիչով Հայաստանի մայրաքաղաքի պաշտոնական կայքը աշխարհի 100 խոշոր քաղաքների շարքում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը:

Շնորհավորելով պարգևատրվածներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի զարգացման գործում ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ քաղաքապետարանի աշխատանքները լինելու են շարունակական:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728