Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ Մրո. «Ինձ համար անընդունելի է հայը հային ծեծելը»

Փետրվար 02,2015 17:22

Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրոն) Aravot.am-ի հետ զրույցում դատապարտում է Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա կատարված հարձակումը:

«Ինչ էլ եղած լինի, ինձ համար անընդունելի է հայը հային ծեծելը, էլ ուրիշ բան չեմ ուզում ասել»,-նշում երգիչը, որը նոր է վերադարձել Արցախից: Ասում է՝ ընկերներով սահման էին գնացել, հանդիպել զինվորների հետ, երգել ու փորձել իրենց ոգին բարձրացնել:

Նրա ձեւակերպմամբ, կարեւոր է Հայաստանի եւ Արցախի սահմանների ամրությունը:  «Արտաքին ճնշումներ ունենք, ու ամեն ինչ արվում է, որպեսզի մեզ շեղեն ու խափանեն Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Դրա մեջ մտնում է նաեւ սահմանի լարվածությունը»,- առանց «փակագծերը» բացելու ասաց Մրոն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ allgorhythmrecords.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728