Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի օրվան նվիրված միջոցառում Թեհրանում

Փետրվար 03,2015 15:27 Share

Հունվարի 28-ին Իրանում ՀՀ դեսպանությունը Թեհրանի Հայ ակումբի սրահում կազմակերպել էր ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ընդունելությանը ներկա էր Իրանի մեջլիսի իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, Իրանի ռազմական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագետներ, համայնքային մարմինների և միությունների ներկայացուցիչներ:

Իր ելույթում Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը ներկայացրեց Հայոց բանակի կայացման և ձեռքբերումների ուղին: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Սևադա Շաբանյանը, ով իր խոսքում անդրադարձավ բանակի կազմավորման, զարգացման ու բանակաշինության հիմքերին, ինչպես նաև ընդգծեց ներկայումս բանակի առջև դրված խնդիրների լուծման բարձր արդյունավետությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել