Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանի քարտուղարուհին էլ չգիտի «շեֆի» տեղը

Փետրվար 04,2015 15:08

«Ես համոզված եմ, որ նրան Սերժ Սարգսյանն է արգելում գալ այս դահլիճ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը չի ներկայացնում  հաշվետվությունը, իր կարծիքը վերահաստատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա մանրամասնեց, որ ինքն անձամբ է զանգահարել ՎՊ և համոզվել, որ ոչ ոք տեղյակ չէ, թե ո՞ւր է անհետացել Իշխան Զաքարյանը կամ անհետացե՞լ է իրականում, թե՝ ոչ: Իշխան Զաքարյանի քարտուղարուհին ասել է, թե տեղյակ չէ՝ որտեղ է իր «շեֆը». «Տեղեկություն չունի անգամ նրա քարտուղարուհին, սակայն համոզված եմ, որ նա հիմա ոչ արձակուրդում է, ոչ էլ ունի առողջական խնդիրներ: Նույնը տեղի է ունեցել նաև նախորդ տարի, բայց այդ ժամանակ բոլորը գիտեին, որ Զաքարյանն արձակուրդում է: Իսկ այսօր ոչ ոք որևէ տեղեկություն չունի նրանից»:

Levon Zurabyan (1)Լեւոն Զուրաբյանը հիշեց նաև, որ երբ 2012-13 թվականներին եղան սկանդալային բացահայտումներն, այդ ժամանակվանից ի վեր Զաքարյանը ԱԺ-ի «դռները չի բացել»: «Երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նախատեց նրան հեռուստատեսությամբ, դրանից հետո մենք չենք տեսել Իշխան Զաքարյանի դեմքը: Նրան կարծես մեկուսացրել են և թույլ չեն տալիս գալ ԱԺ: Հետևաբար, ոչ միայն մենք, այլև դուք՝ ԶԼՄ-ներդ պետք է բոլոր լծակներով պարզենք, թե որտեղ է ՎՊ նախագահը»,- ասաց նա:

Քանի որ ՎՊ նախագահին նշանակում է խորհրդարանը, Լեւոն Զուրաբյանը գտնում է, որ այսօր նա պարտավոր էր լինել այս դահլիճում. «Առաջինը պետք է ներկայացնի ծրագիրը, իսկ երկրորդը՝ հաշվետվությունը: Իսկ երբ նա չի ներկայացրել ոչ ծրագիրը, ոչ էլ հաշվետվությունը, դա նշանակում է, որ ինչ-որ բան էն չի: Նրան արգելելը սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Անհասկանալի է նաև ԱԺ ղեկավարության պահվածքը»,-կարծում է ընդդիմադիր պատգամավորը:

Նա նաեւ գտնում է, որ ԱԺ ղեկավարությունը ևս պարտավոր էր պարզել, թե որտեղ է այս պահին գտնվում Իշխան Զաքարյանը`հավելելով, որ առանց Իշխան Զաքարյանի ընթացող քննարկումն ապօրինություն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728