Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ

Փետրվար 04,2015 16:12

Հունվարի 31-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Նա բժիշկներին հայտնել է, որ «Էրեբունի» թանգարանի մոտ իրեն դանակահարել են:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու և Մաշտոցի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 30-ին, ժամը 22.30-ին, 1975 թ. ծնված Կարինե Ե.-ի տանը, վիճաբանության ժամանակ, 1989 թ. ծնված Էդգար Զ.-ն դանակով երկու անգամ հարվածել է Գևորգ Ս.-ի մեջքի շրջանին:
Էդգար Զ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728