Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակը միայն արձանագրություններ կազմելը չէ, կարևոր է, որ կանխարգելենք երևույթն ու վերացնենք պատճառները». Տարոն Մարգարյան

Փետրվար 09,2015 16:35

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 84 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ հատուկ հսկողություն սահմանելով ոչ միայն աղբամաններին հարակից տարածքների, այլև բնակչության կողմից աղբի կուտակման քրոնիկ վայրեր դարձած այլ հասցեների նկատմամբ:

«Մեր նպատակը միայն արձանագրություններ կազմելը չէ, կարևոր է, որ այդ արձանագրությունների միջոցով կանխարգելենք երևույթն ու վերացնենք պատճառները: Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև իրավախախտ քաղաքացիների հետ բացատրական աշխատանքներ տանելը՝ առանձնակի ընդգծելով, որ մեր նպատակը ոչ թե տուգանելն է, այլ մեր քաղաքը մաքուր պահելը: Հատուկ ուշադրություն դարձրեք նաև ոչ սահմանված այն վայրերին, որտեղ մշտապես նկատվում է աղբի կուտակում, այդ թվում՝ խաչմերուկներին վարորդների կողմից աղբի և ծխախոտի մնացորդների դուրս նետման դեպքերին: Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ քայլեր ձեռնարկեք նաև այդ արատավոր երևույթը վերացնելու ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Վերջին շրջանում հատկապես Կենտրոն վարչական շրջանում նկատվող նոր աղբամանների հաճախակի այրման դեպքերի հետ կապված էլ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ոստիկանության հետ համատեղ  հատուկ հսկողություն սահմանել դրանց նկատմամբ և հայտնաբերել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության: Նշվել է, որ միայն մեկ ամսվա ընթացքում գրանցվել է աղբամանների այրման 20 դեպք:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728