Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը կզարդարվի շուրջ 3 մլն ծաղիկներով

Փետրվար 13,2015 16:31

Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2015 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի ծաղկապատման աշխատանքների կազմակերպման նպատակով տարվում են նախապատրաստական աշխատանքներ:

Այս տարի Երևանը կզարդարվի շուրջ 3 մլն ծաղիկներով: Հոլանդիայից կներկրվի 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Ծաղիկներ են աճեցվում նաև քաղաքային ջերմատանն ու վարչական շրջանների ջերմոցային առանձին փոքր տնտեսություններում: Այս պահին արդեն 250 հազար ծաղիկ է աճեցված՝ պատրաստ տեղափոխման համար: Ընդհանուր առմամբ, ծաղկապատ տարածքների մակերեսը կհասնի 7.5 հեկտարի:

«Անցյալ տարի մենք մայրաքաղաքում ունեինք մոտ կես միլիոն վարդակակաչ, այս տարի այդ թիվը կկազմի 750 հազար, որից  250 հազարը անցած տարվա կակաչների սոխուկներն են, ևս կես միլիոնը տեղափոխվել են Հոլանդիայից»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728