Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի քաղաքացիական անհնազանդության թիկունքում «մարտի 1-ն» է կանգնած

Փետրվար 16,2015 14:41

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտնի ելույթը՝ ԲՀԿ առաջնորդի գործունեությանն ուղղված, միայն դրական մասով է ընկալել:

«Հայաստանի Հանրապետության ներսում մի այլ պետություն էր ստեղծվել ՝ անձի պետություն, կուսակցության հետ միասին, եւ որեւէ իշխանություն չէր կարող հանդուրժել պետության ներսում պետություն: Ինձ համար անհասկանալի էր, ենթադրենք՝ Հայաստանի նախագահը ԱԱԽ-ից հեռացնում է Ծառուկյանին, ինչ կարիք կար դիմել ժողովրդին ու երթեր, հանրահավաքներ անել, դրա կարիքն ուղղակի չեմ տեսնում»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց հրապարակախոսը:

Հարցին՝ ինչ եք կարծում, միայն ԱԱԽ-ից Ծառուկյանին հանելու պատճառո՞վ են հանրահավաքներ ու երթեր կազմակերպվելու, Տեր-Գուլանյանը շարունակեց, թե ժողովուրդը երբեք հացի պատճառով փողոց դուրս չի եկել. «Ինձ չի թվում, որ հանրահավաքները պետք է բերի ժողովրդի բարեկեցություն, լիքը խնդիրներ ունենք: Բոլորս էլ վատ ենք ապրում, մի քիչ փող է պակաս մեզ բոլորիս: Բայց ինչ է անում նախագահը, այդ խնդիրները լուծելով՝ գնում է առաջ: Բայց Սերժ Սարգսյանի, գործող իշխանության բախտը չբերեց, նախագահ դառնալուց հետո սկսվեց համաշխարհային ճգնաժամը: Բայց ցույց ու միտինգով մեր հացն ու պանիրը չի ավելանալու»:

Մերուժան Տեր-Գուլանյանի համար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից ամենասարսափելին անհնազանդություն դրսեւորելու մասին հայտարարությունն էր. «Հասկանում եք, չէ,՞ քաղաքացիական անհնազանդության իմաստը, դրա թիկունքում կանգնած է «մարտի 1-ը», ինչն արդեն մի անգամ տեսել ենք, չի կարելի քույրը քրոջ, եղբորը եղբոր դեմ հանել:

Հետո նա կոչով դիմեց թե ժողովրդին, թե ԲՀԿ առաջնորդին. «Մեր ժողովրդին կոչ եմ անում հրահրանքին չտրվել: ՀՀ նախագահը չի ուզում աշխատել Ծառուկյանի հետ, իսկ Ծառուկյանին բարեկամաբար խորհուրդ կտայի գնալ տուն ու բիզնեսով զբաղվել: Պետք չէ հրահրել, առավել եւս քաղաքականությամբ այնպիսի սկզբունք դնել իր առջեւ, որ պետության մեջ պետություն փորձի ձեւավորել ու անհնազանդություն դրսեւորել: Չէի ուզենա, որ հակամարտությունը սրվեր, բարեկամաբար հորդորում եմ չանել նման բան ու ամենասարսափելին՝ չհռչակել քաղաքացիական անհնազանդություն»:

Հարցին, թե ինչո՞վ կպայմանավորի նախագահի ելույթին հաջորդող ՀՀԿ-ականների վիրավորական հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի հասցեին, Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանեց. «Էդ ինչու ոչ ոք չվիրավորվեց, երբ Ազատության հրապարակում մեկը նախագահին մայր էր հայհոյում, սկզբունքորեն դեմ եմ անձնական վիրավորանքներին, բայց հարցին երկու կողմից պետք է նայել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Տեսնես ՀՀԿ-ի տատիկի վարկանի՞շն է բարձր, թե այս… բանախոսի, որի մասին կարելի է վստահորեն փաստել.
    Գրողըն գացած՝
    Շարֆըն ա մացած…

    • Naira says:

      Շատ տիպիկ էր, բրավո

    • Թրավիս says:

      որովհետեւ, մտավորականը իրաւունք ունի խոսելու, միայն եթէ արմատական այլախո՞հ է…

      եթէ ոչ, եթէ յանկարծ համարձակի իր կարծիքը արտայայտել, ան կարող է լինել միայն անարժան, անպիտան, անտաղանդ, ծախված է, եւայլն.

      երեւի այս պատճառով է որ մտավորականների շատ մեծ մասը լուռ են մնում…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728