Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշադրություն.14-ամյա աղջիկը որոնվում է (Տեսանյութ) 

Փետրվար 19,2015 17:47

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 46 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Գարիկի Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է:

Արտաքին նկարագիրը` հասակը 165 սմ, նիհարավուն կազմվածքով, հյուսված, երկար սև մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝ շագանակագույն:

Հագին եղել է ձմեռային սև բաճկոն, օձիքի հատվածը՝ շագանակագույն մորթիով, սև գլխարկ՝ ճակատի հատվածում կարմիր նշանով, սև սվիտեր, ջինսե սև տաբատ, երկարաճիտ սև կոշիկներ, կրում է կարճատեսի ակնոց:

Քրիստինա Խաչատրյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ոստիկանություն՝ 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով, կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728