Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Ուրախ եմ, որ կրկեսում համարյա բոլորն էլ մնացին». «Իրատես de facto»

Փետրվար 20,2015 11:36

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը

 – Քաղաքական դաշտը մաքրելու հայտարարությունը անձնավորվա՞ծ էր, թե՞ ընդհանրական պահանջ։

– Դա վերաբերում էր միայն մեկ անձի։ Նրա անձնական խաղը համակարգը գնահատեց իբրև վտանգ և այդ անձին ցույց տվեց իր տեղը։ Դա նույնն էր, ինչ կոռուպցիայի դեմ պայքարի Սերժ Սարգսյանի կոչերը՝ գլխից բռնենք։ Ո՞ր մեկի գլխից բռնենք։ Ցավում եմ, որ դա արվեց կրկեսային մակարդակով, չի կարող երկրի առաջին դեմքը համարվող մարդը հայտարարել, որ ինչ-որ մեկը չարիք է, հանցագործություններ է կատարել, որոնք թաքցվել են, ու հինգ օր հետո արյունահեղություններից խուսափելու պատրվակով դադարեցնել սկսածը։ Դե եկեք բոլոր հանցագործներին ազատ արձակենք։ Ինչ խոսում ես, պատասխանը մեկն է՝ ցնցումներից ուզում ենք խուսափել։ Ու ցնցումներից խուսափելու համար թալանը, սպանությունները թաքցվե՞լ են, դա առաջին դեմքի ասելի՞ք է։ Մարդու, որ Ավետարանի ու Սահմանադրության վրա երդում է տվել։ Կրկես չէ, ի՞նչ է։

– Ո՞վ մնաց կրկեսում։

– Ես ուրախ եմ, որ կրկեսում համարյա բոլորն էլ մնացին։ Համակարգը դեգրադացվել է, ու մնացել է միայն կրկեսային մակարդակը։ 2008-ից հետո քաղաքական գործընթացներում ինչքա՞ն է ասվել, որ ամենամեծ չարիքը Սերժ Սարգսյանն է։ Այդքանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն ինչպե՞ս է Սերժ Սարգսյանին նամակ գրում։

– Ազգային-ազատագրական հողի վրա։

– Թեման կապ չունի։ Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս է ասում, որ բռնություններն ու ձերբակալությունները կտանեն երկիրը դեպի խոր ու երկարատև ճգնաժամ։ Ո՞վ է ասում։ Ամենամեծ բռնություններն ու քաղաքական սպանություններն իր նախագահության ժամանակ են եղել։ Սա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ համակարգն այնքան է դեգրադացված, որ բոլոր միջոցներից միայն ցինիզմն է մնացել խոսքն առաջ տանելու համար։ Բացահայտ ցինիզմը, որ սրիկաների վերջին հանգրվանն է։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728