Լրահոս
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. «ՀՀԿ-ն ունի քաղաքական կամք՝ բաց պահելու իր դռները բոլոր քաղաքական ուժերի առջեւ». «Հայոց աշխարհ»

Փետրվար 20,2015 12:29

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԻ կարծիքով՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններում արձանագրված վերջին վայրիվերումների արդյունքում հաղթեց իրատեսությունը եւ իրողությունները սթափ գնահատելու կարողությունը

-Խորհրդարանական եռյակի ապագան ինչպե՞ս եք պատկերացնում՝ նկատի ունենալով, որ ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» ակնհայտորեն պատրաստ չէին իրադարձությունների նման զարգացմանը եւ չեն թաքցնում իրենց հիասթափությունը՝ նշելով, որ փետրվարի 20-ին հանրահավաք անցկացնելու որոշումը ոչ թե ԲՀԿ-ն, այլ եռյակն էր ընդունել, եւ ուրեմն՝ եռյակն էլ կարող էր այն չեղյալ հայտարարել։

-Այս պահին դժվար է կանխատեսումներ անել, բայց մի բան պարզ է՝ Ծառուկյանն իր որոշումը չէր համաձայնեցրել մյուսների հետ՝ ինքը միանձնյա է որոշում կայացրել, եւ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» այստեղ մտածելու բան ունեն։

Կարծում եմ՝ ԲՀԿ լիդերը շատ լավ գիտակցում էր, թե ինչպիսին է լինելու գործընկերների արձագանքը. առանձին որոշում կայացնելով՝ ինքը առաջնորդվել է առողջ բանականությամբ, իսկ եռյակի դեպքում քաղաքական հավակնությունները կարող էին մղվել առաջին պլան եւ խանգարել ճիշտ որոշում ընդունելու։

Ի վերջո, քաղաքական հավակնությունները փոփոխական են, հայրենիքը, ազգը, ազգային շահը՝ մնայուն։ Սա պետք է բնաբան լինի բոլորիս համար. գոնե պետության, ժողովրդի համար առանցքային հարցերում ընդհանրական շահը պետք է գերակա կլինի կուսակցական շահերից, երբ զոհասեղանին դրված է ազգային, պետական շահը, չի կարող լինել ավելի կարեւոր բան, քան հայրենիքն ու պետությունը։

   -ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Դաշնակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, եթե տեսնի, որ իշխող կուսակցությունը քաղաքական կամք ունի՝ ընդառաջ գնալու իրենց հռչակած 7 կետերին։ Ի՞նչ եք կարծում՝ ՀՀԿ-ն ունի՞ այդ քաղաքական կամքը։

-Նախ եւ առաջ Հանրապետականը ունի քաղաքական կամք՝ բաց պահելու իր դռները բոլոր քաղաքական ուժերի առջեւ, որոնց համար առաջնայինը պետության, ժողովրդի շահերին ծառայելն է, երկրում առկա խնդիրներին իրատեսական լուծումներ տալը, հնարավորություններ ստեղծելու, որպեսզի տնտեսական միջավայրը Հայաստանում առողջ լինի եւ ավելի արդյունավետ։

Տվյալ դեպքում դաշնակցականների կարծիքը կամ ցանկությունը՝ մեզ հետ համագործակցելու, նորմալ է, եթե կա մոտեցումների համընկնում։ Այնպես որ խնդիր չեմ տեսնում՝ աշխատելու ոչ միայն Դաշնակցության, այլեւ այլ քաղաքական ուժերի հետ, եթե առաջնորդվում են այն չափանիշներով, որոնց մասին ասացի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728